Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2020թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.01.20 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՆԱՐԵԿ ՍԱՔԵՅԱՆԸ՝ 2020ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2020 թվականի թիվ 3 որոշման համաձայն հունվարի 18-ին Մարտունու մարզադպրոցում անցկացվել է Գեղարքունիքի մարզի 2002-2003 թվականներին ծնված երիտասարդների բռնցքամարտի մարզային առաջնություն՝ նվիրված Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձին: Բռնցքամարտի մարզային առաջնությանը մասնակցել են Մարտունի, Գավառ, Ճամբարակ, Լիճք, Ծովինար, Գեղհովիտ, Վարդաձոր, Արծվանիստ եւ Ակունք համայնքների երիտասարդ բռնցքամարտիկներ: Գավառի մարզադպրոցը ներկայացրել է Նարեկ Սաքեյանը /75 կգ քաշային կարգ/ և գրավել 1-ին տեղ: Նարեկը պարգևատրվել է Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի համապատասխան հավաստագրով եւ հուշամեդալով:Մրցավարների կողմից ներկայացրած արձանագրությունների հիման վրա ձեւավորվել է մարզի ... Մանրամասն
17.01.20 ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ՝ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ և ՄԱՀԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի ՔԳԱԳ բաժնի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2019 թվականին Գավառում գրանցվել է 196 ծնունդ. 101 տղա, 95 աղջիկ, և 211 մահ: Նախորդ տարվա տվյալների համեմատ Գավառում պակասել է ծնունդների և ավելացել մահվան թվերը: 2018թվականին Գավառում գրանցվել է 229 ծնունդ և 187 մահ:

23.12.19 ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԸ՝ ՄԱՐԶԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել 2019 թվականին իրականացրած մարզական մասսայական միջոցառումների ամփոփումն ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին: Փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական  համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը:Նախարարը գավաթներ, հավաստագրեր  և մարզագույք ձեռք բերելու համար դրամական պարգևներ  (պարգևներով (1-ին տեղ`  450.000 ... Մանրամասն
07.12.19 ԳԱՎԱՌՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ՀԱՐԳԵՑԻՆ ԾԱՂԿԵԴՐՄԱՄԲ ՈՒ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՎ
Դեկտեմբերի 7-ին, երկրաշարժի 31-րդ տարելիցի առիթով, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետարանի,Գավառի համայնքապետարանի ու ենթակա կազմակերպությունների աշխատակիցները, ավագանու անդամները,մանկավարժներ ու աշակերտներ ծաղիկներ խոնարհեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղակայված, երկրաշարժի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարին: Այնուհետև եկեղեցում, ձեռամբ Գեղարքունյաց թեմի հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի, կատարվեց հոգեհանգստի պաշտոն:«1988 թվականի այս օրը մեր հայրենիքին բաժին հասավ ծանր աղետը: Հայրը շտապում էր աշխատանքի, զավակները մանկապարտեզ կամ դպրոց էին գնում, մայրը պատրաստվում էր դիմավորել իր սիրելիներին: Սակայն ծանրագույն աղետը ի չիք դարձրեց ... Մանրամասն
29.11.19 ԳԱՎԱՌԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ
 Նոյեմբերի 28-ին Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարողների կատարելագործման և զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Այն մեկնարկեց Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանի ողջույնի խոսքով, որում նա նշեց, որ երաժշտական դպրոցը միշտ ուրախ է հյուրընկալել տաղանդավոր երիտասարտ երաժիշտներին, որոնց կատարումները լսելը հաճելի է և ուսուցողական:Իր հերթին  Ծրագրի ղեկավար Ա. Բաբախանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց կատարումներով հանդես եկող երաժիշտներին: Ասենք, որ համերգի մասնակիցները բազմաթիվ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկրեր են և արդեն կայացած երաժիտներ:Համերգի ... Մանրամասն
25.11.19 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԱՎԱՌԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ

Նոյեմբերի 24-ին Գավառի մարզադպրոցում տեղի ունեցավ բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցեցին Երևանի, Գավառի, Սևանի, Վանաձորի, Արարատի, Արտաշատի և Կարմիրգյուի մարզիկները: Մրցաշարի անցկացման գործում աջակցություն էին ցուցաբերել համայնքապետարաններն ու անհատները: Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով ու հուշանվերներով: Ինչպես տեղեկացնում է Գավառի մարզադպրոցի տնօրենը, այս մրցաշարի կազմակերպումը համախմբում է մարզիկներին և նրանց մոտ զարգացնում մրցելու կարողությունները:

20.11.19 ԳԱՎԱՌԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԳԱՎԱՌ.
Գավառը հայտ է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին; Այս շրջանակներում մրցույթի կազմկոմիտեն և փորձագետները այցելել էին Գավառ։ Վերջիններիս ուղեկցում էր «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ, Գավառ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Դաշտոյանը։ Փորձագետներն հյուրընկալվել ու զրույց են ունեցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Այնուհետև Գավառի Լևոն քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ծանոթացել երիտասարդների ծավալած գործունեությանը, որոնք ներկայացվել են առանձին ցուցահանդեսներով: Հյուրերին ողջունել է նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ՝ հոգեշնորհ Տեր Պարթև ... Մանրամասն
18.04.19 ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Հարության տոնին՝ Զատկին: Այս անգամ միջոցառման հանդիսատեսը Վորլդ Վիժն - Հայաստան Գավառի ՏԾ-ի «Հովանավորության» ծրագրի 180 շահառու - երեխաներն էին: Նրանք ականատես եղան գեղարվեստական կատարումների, լսեցին տոնի խորհրդի մասին և դիտեցին թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Նույն թվով երեխաների մասնակցությամբ կազմակերպվելու են ևս 2 միջոցառումներ:

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ Գր.Լուսավորչի 12

(0264)23423, (0264)22338

gavar.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner