Այսօր: Շաբաթ, 15 Դեկտեմբերի 2018թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.02.18 ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի բազմաբնակարան շենքերում, որտեղ ավարտին են մոտենում մուտքերի վերանորոգման աշխատանքները: Ազատության 16, Ազատության 19 ևՄիքայելյան 19 բազմաբնակարան շենքերում փոխվել են լուսամուտները, կատարվել են էլեկտրական հաղորդալարերի անցկացում, էլեկտրական տուփերի տեղադրում և ներքին հարդարում: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսից և կավարտվեն մինչև փետրվարի վերջ: Հիմնական աշխատանքները կատարված են, առաջիկա օրերին կտեղադրվեն նաև դռները:Աշխատանքները կատարվում են Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և համայնքի բյուջեի միջոցներով. այս նպատակով հատկացվել էր 11մլն, 680հազ դրամ:Գավառի քաղաքապետարանից տեղեկացնում ... Մանրամասն
26.01.18 Ոգեկոչման ցերեկույթ` նվիրված Գեորգի Մնացականյանի հիշատակին
ՀՀ բանակի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գեորգի Խաչատուրովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Գավառ քաղաքի մշակույթի պալատում անցկացվեց ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված  ՀՀ  ԶՈւ 3-րդ բանայաին կորպուսի սպա, սակրավոր, 2013 թվականի հոկտեմբերին մարտական առաջադրանքը կատարելիս զոհված և հետմահու ,,Մարտական խաչ,, երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած Գեորգի Գագիկի Մնացականյանի հիշատակին: Արարողությանը մասնակցում էին հերոսի ծնողներն ու հարազատները ,  ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, մանկավարժներ, դպրոցականներ: Ցերեկույթը մեկնարկեց Գեորգի Մնացականյանի մասին պատմող ... Մանրամասն
18.01.18 ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վաչությունը կազմակերպել էր ցուցադրություն, որում ներկայացված էին <Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնից> ստացված փրկարարական հատուկ սարքավորումներ և գույք: Ցուցադրությանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Միջոցառմանը ներկա էր նաև Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով մասնագիտական բարձր պատրաստակամության և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների ... Մանրամասն
18.01.18 ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ <ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
Գավառի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում- քննարկում, որին մասնակցել են Գավառ համայնքի մասնավոր հատվածի, մասնավորապես ՝գյուղատնտեսության, արտադրության, ՏՏ ,կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների և ՔՀԿ ներյակացուցիչներ: Հանդիպումն իրականացվել է ԵՄ <Համայնքի ղեկավարներն հանուն տնտեսական զարգացման> ծրագրի շրջանակ ներում, որում ընտրված է նաև Գավառ համայնքը: Գավառում ծրագրի համակարգող Վարսենիկ Խաչատրյանն ամփոփ զեկույցով ներկայացրել է ծրագրի էությունը, որի հիմքում ընկած է համայնքի կայուն զարգացումը: Այս նախաձեռնությամբ ԵՄ-ն նպատակ ունի տեղական մակարդակում աջակցել համայնքների ղեկավարներին դառնալու տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման ակտիվ նախաձեռնողներ՝ սեփական կարողությունների, ... Մանրամասն
17.09.15 Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ զինվորների պարգևատրման արարողություն
Սեպտեմբերի 16-ին Գավառի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում; 5-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերում գեղարքունիքցի` կարգապահությամբ և խիզախությամբ աչքի ընկած100 ժամկետային զինծառայողներ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարության կողմից արժանացան խրախուսական պարգևների, զինվորական կոչումների, նրանց շնորհվեց նաև օրենքով սահմանված կարճաժամկետ արձակուրդ: 2 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ մարզում կազմակերպված նմանօրինակ միջոցառումները, որոնք իրականացվում են ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական հրամանով, միտված են բանակ-ընտանիք-հասարակություն կապի ամրապնդմանը, Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Իշխան Մաթևոսյանը, մարզային և քաղաային իշխանությունների ... Մանրամասն
13.08.15 Գավառի կենտրոնական փողոցներում կատարվում են ճաքալցման աշխատանքներ

Գավառ քաղաքում շարունակվում են փողոցների նորոգման և բարեկարգման աշխատանքները: Այս օրերին քաղաքի կենտրոնական փողոցներում իրականացվում են ճաքալցման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում է Գավառ համայնքի բյուջեի միջոցներով՝ Գավառի ՃՇՇ ընկերության կողմից, որի աշխատակիցները հավաստիացրին, որ իրականացվող աշխատանքները համապատասխանում են սահմանված չափանիշներին. նախ համապատասխան սարքի միջոցով մաքրվում է ասֆալտի ճաքած հատվածը, այն լցվում ձյութով, այնուհետև պատվում ավազի շերտով: Հիշեցնենք նաև, որ սույն թվականի մայիս - հունիս ամիսներին Գավառում կատարվել են նաև փողոցների փոսալցման և վնասված մասերի նորոգման աշխատանքներ:

13.08.15 <Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը> ծրագիրը Գավառում
<Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը> ծրագրի շրջանակներում Գավառի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում քաղաքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծրագրի համակարգող Աբրահամ Արտաշեսյանը և <Համայնքների ֆինանսիստների միավորում> ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Այվազովան մասնակիցների ներկայացրին <Համայնքներում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության>, <Համայնքում հանրային բաց լսումների և /կամ/ քննարկումների կազմակեր պման և անցկացման> և <Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության> կարգերի նախագծերը; Քնարիկ Այվազովանն ու Աբրահամ  Արտաշեսյանը հանգամանալից ներկայացրին ... Մանրամասն
12.08.15 Վերանորոգվում է Գավառի կենտրոնական հրապարակը

Գավառի կենտրոնական հրապարակում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերջին 3 ամիսների ընթացքում կատարվել են ավտոմատացված ոռոգման և էլեկրական համակարգերի անցկացում, լուսասյուների համար նախապատրաստվել են բետոնե հիմքեր, սիզամարգերի տարածքները հողալցվել են, նախապատրաստվել ցանքի համար, որը կիրականացվի սեպտեմբեր ամսին. հրապարակում տնկվել են 60 ծառեր՝ 12 հատ արծաթափայլ եղևնի, 20 հատ տուա և 18 հատ գնդաձև ակացիա. ծառերը ենթարկվում են ամենօրյա խնամքի: Այժմ կատարվում են սալիկապատման աշխատանքներ: Այս պահի տվյալներով սալիկապատվել է ընդհանուր տարածքի շուրջ 500քմ-ը:

1 2 3 4 5 6


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ

(0264)23423, (0264)22338

info@gavariqaghaqapetaran.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner